«Ես հավանություն եմ տալիս այն մտքերին, որոնք արտահայտել է Վլադիմիր Պուտինը իր հայտարարության մեջ: Առաջին հեթին այն, որ ռուսաց լեզուն պետք է լինի գլխավորը, քանի որ մենք մեր այլազգի գործընկերների հետ ռուսերեն ենք շփվում: Հաճելիորեն զարմացրեց ԱՊՀ երկների ռուսերեն դասավանդվող դպրոցներին աջակցելու մասին հայտարարությունը», – Հայտնել է Ալթայ երկրամասի Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գարիկ Գևորգյանը: Այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալությանն են հայտնել Ալթայ երկրամասի տեղական իշխանությունների մամուլի ծառայությունից:
Ռուսասատնի նախագահը իր ուղերձում հանձնարարել է ԱՊՀ երկրներում զարգացնել ռուսերեն կրթությունը՝ օգնել դասագրքերով և նյութական միջոցներով, ստեղծել ռուսաց լեզվի դպրոցական միջազգային օլիմպիադաների համակարգ, իսկ հաղթողների ու մրցանակակիների համար Ռուսաստանի բարձրակարգ համալսարաններում սովորելու հնարավորություն ստեղծել:
Գարիկ Գևորգյանը առանձնահատուկ հավանություն է տվել ԱՊՀ երկրների քաղաքացիների նկատմամբ ներգաղթի քաղաքականության հետ կապված առաջարկությանը. «Միանշանակ համաձայն եմ ներգաղթի վերահսկողությունը ուժեղացնելու մտքի հետ: Որոշ մարդիկ փորձում են փող աշխատել օրենքները խախտելով, ստեղծում են կեղծ փաստաթղթեր: Արդյունքում, մարդիկ, որոնք օգտվում են նրանց ծառայություններից, մեզ մոտ են գալիս օգնություն ստանալու, չնայած պետք էր հենց սկզբից ամեն ինչ օրենքով անել: Հաճախ է լինում, որ մեկը գալիս է Հայաստանից, 10-15 տարի ապրում է այստեղ սովետական անձնագրով, այդ ընթացքում երեխաներին է մեծացնում, ու միայն հիմա են գալիս, որպեսզի ամեն ինչ օրինականացնեն», – ասել է Գևորգյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ