Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. «Մոսկվայում քրեական գործ է հարուցվել հայկական թղթադրամներ կեղծելու համար»

Դեկտեմբեր 14,2012 01:09

Մոսկվայում հանցավոր խմբի հինգ անդամների նկատմամաբ քրեական գործ է հարուցվել, նրանք մեղադրվում են եվրո, հայկական, ուկրաինական և ռուսական թղթադրամներ կեղծելու մեջ, հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական վարչությունից: Գրում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

«Օպերատիվ որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի (հազարանոց և հինգ հազարանոց թղթադրամներին համարժեք), Եվրամիության բանկի (100 եվրոյին համարժեք), ինչպես նաև ԱՊՀ երկրներից Ուկրաինայի և Հայաստանի կեղծ թղթադրամների համակարգված արտադրությամբ և իրացմամբ», – ասված է հաղորդագրությունում:

Իրավապահները բացահայտել են կեղծ թղթադրամներն իրացնողներին, միջնորդներին, որոնք իրենց մոտ էին պահում և տեղափոխում այն, ինչպես նաև թղթադրամներ թողարկողին:

Խուզարկվել է հանցախմբի հինգ անդամների տունը, առգրավվել է կեղծ թղթադրամներ արտադրող սարքը և պատրաստի «արտադրանքը»:

Կեղծ փողի արտադրության և իրացման համար քրեական գործ է հարուցվել: Մեղադրյալներին սպառնում է 12 տարվա ազատազրկում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31