Կալինինգրադում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի 19-22 տարեկանների առաջնությունում այսօր առավոտյան մրցահերթում հայաստանցի 56 կգ քաշային Արամ Ավագյանը 14-8 հավով պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ժուկովին եւ պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունք նվաճել: Երեկոյան մրցահերթում դեռ ռինգ մտնելու է մեր հանրապետության վերջին ներկայացուցիչը՝ գերծանր (+91) քաշային Արմեն Սիմոնյանը, որն ուժերը չափելու է Գաբոր Օրբանի (Հունգարիա) հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ