Թե ինչքանով է իրատեսական ռուսական ուժերի ուղղորդմամբ ՀԱԿ-ԲՀԿ մերձեցումը` ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը դժվարանում է մեկնաբանել.« Ինչքան հասկանում եմ, ռուսական գեոքաղաքական շահի տեսակետից Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընկալվել մարդ, որի հետ ռուսական ուղղվածությունը մինչեւ վերջ կարող էր աշխատել: Գագիկ Ծառուկյանի պարագայում, նրա պրոռուսական կեցվածքը թույլ է տալիս կարծել, որ իր հարաբերությունները ռուսական գեոքաղաքական դաշտի հետ նորմալ է: Հնարավոր է Հայաստանում իրավիճակը փոփոխելու, ավելի թույլ նախագահ ունենալու նկատառումներ լինեն, բայց դա միայն Ռուսաստանը չի ձգտում, բոլոր երկրներն են»:
Հիշեցնենք, այսօր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասել էր, թե ռուսական ուժերի ուղղորդմամբ սկսվեց ՀԱԿ-ԲՀԿ մերձեցումը: Եվ այդ ուժերն էլ փորձում էին վերահսկելի դարձնել Սերժ Սարգսյանի իշխանությունը:
Պարոն Կարապետյանի խոսքերով, 2013-ի ընտրություններից հետո , Սերժ Սարգսյանի թվացող ուժը խոցելի է լինելու. «Որովհետեւ քաղաքական դաշտի ամայացած վիճակը նրան զրկելու է մանեւրելու հնարավորությունից. Ինքը այլընտրանքային եւ ընդդիմադիր քաղաքական ուժերից այս անգամ աջակցություն չունի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ