Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյանը՝ Լեւոն Զուրաբյանին. «Թող բյուրեղանա՜ն, անգամ գոհարանա՜ն, թեկուզ շողե՛ր արձակեն, բայց մեզ հանգի՛ստ թողնեն»

Դեկտեմբեր 13,2012 22:02

«Ես լաթերի մասնագետ չեմ: Հիմա պիտի ասես՝ այնա լցնենք, թե բարֆ լցնենք, չգիտեմ եսիմինչ անենք: Ես որտեղի՞ց իմանամ: Ալիկը կարող է տանը լվացք է անում՝ գիտի ոնց է լինում լաթը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ-ին լաթի հետ համեմատությունը: Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանի, «Հանրապետություն», Հայաստանի լիբերալ կուսակցությունների՝ ՀԱԿ-ից դուրս գալուց հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ ՀԱԿ-ն ինքնամաքրվում է: Իսկ «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսպես էր հեգնել. «Ամեն մի կուսակցության հերթական դուրս գալուց հետո ՀԱԿ-ը է՛լ ավելի ուժեղ է դուրս գալիս, զտվում է, մաքրվում է, գուցեեւ մաքրման պրոցես է: Գիտեք, լաթը, որ շատ լվանում ես, սկսվում է ծակծկվել, չէ՞, ծակոտվել, գուցե այնքան զուլալանա, որ մեջը բան չմնա»:

Սուրեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում Լեւոն Զուրաբյանին այս առնչությամբ կարծես բանաստեղծական երկտող թողեց. «Ես էլ ասում եմ՝ թող մաքրվեն, թող բյուրեղանա՜ն, անգամ գոհարանա՜ն, թեկուզ շողե՛ր արձակեն, բայց մեզ հանգիստ թողնեն»:

Լաթի եւ ՀԱԿ-ի համեմատության հետ կապված ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանն էլ ասաց, որ ՀԱԿ-ից դուրս եկած անդամներն իր ընկերներն են . «Ես նրանց հարգում եմ, նրանց հետ միշտ կապի մեջ եմ, զրուցում եմ: Անկախ ամեն ինչից, ես նրանց համարում եմ քաղաքական պայքարի իմ ընկերներ: Ես իմ ընկերների հանդեպ, նույնիսկ եթե բաժանվում եմ իմ ընկերներից, ես նրանց մասին վատ բան չեմ խոսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31