Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն այսօր քաղխորհրդի արտահերթ նիստում ԲՀԿ-ի հայտարարության մասին որոշում է ընդունել

Դեկտեմբեր 13,2012 20:19

ՀԱԿ-ի այսօրվա քաղխորհրդի արտահերթ նիստում քննարկվել է ԲՀԿ-ի երեկ ընդունած որոշումը: ՀԱԿ-ը դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտարարի վաղը: Այս մասին Aravot.am-ին ասաց ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա ասաց, որ քաղխորհրդում ներքին պայմանավորվածության համաձայն, ինքը ՀԱԿ- ի այսօրվա նիստից մանրամասներ չի կարող տրամադրել. «Բացի մեր ու բացակա կուսակցություններից, բոլոր մյուս կուսակցությունները համաձայնեցին մի որոշման հետ: ՀԱԿ-ի գնահատականը ԲՀԿ-ի որոշմանը»:

Պարոն Գիմիշյանից հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է առաջիկայում իր կուսակցությունն էլ լքի ՀԱԿ-ի շարքերը. «Չի բացառվում, որովհետեւ ոչինչ հավերժ չէ , առավել եւս ՀԱԿ-ի ներսում առանձնապես լավ մթնոլորտ չէ: Իսկական ՀԱԿ-ը ես եմ, ՀԱԿ-ը իմ կառույցն է»:

Նա հավելեց, որ սպասում են նախագահական ընտրությունների արդյունքներին . «Որից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Ընտրությունների արդյունքները գնահատական կլինեն՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ: Դրանից հետո կլինեն փոփոխություններ, եթե մենք սխալ լինենք, կընդունենք մեր սխալը: Աստված տա սխալվենք, ՀԱԿ-ը հասնի իշխանությանը»:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու-չառաջադրվելու հարցը ոչ երեկվա, ոչ այսօրվա քաղխորհրդի նիստում, ըստ Գիմիշյանի, չի քննարկվել: Նրա խոսքերով, իրենք սպասում են պարոն Տեր-Պետրոսյանի անձնական որոշմանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31