Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը խուսափեց Արթուր Բաղդասարյանի ֆենոմենից

Դեկտեմբեր 13,2012 20:07

Արդյոք Սերժ Սարգսյանը չէ՞ այսօր ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ի քաղաքական բոյկոտի արդյունքում ամենագլխավոր շահողը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրեն իշխանությանը «այլընտրանք» համարող քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական պրոցեսի մեջ դեռ չմտած դուրս եկավ՝ իշխանությանը թողնելով առայժմ առանց մրցակցի, մինչդեռ ԲՀԿ-ի մասնակցության դեպքում քաղաքական ուժերի, մասնավորապես ՀԱԿ-ի կողմից նրան սատարելու հնարավորությունն էր քննարկվում, այսինքն, որոշակի անկանխատեսելություն էր կարծես սպասվում նախագահական ընտրապայքարում։

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը  «Առավոտ»-ի հետ զրույցում չհամաձայնեց մեր վերոնշյալ դիտարկման հետ: «Կարծում եմ՝ ոչ: Կարող եմ ասել, որ նախագահական ընտրությունները կանխատեսելի էին, եւ հասկանալի էր, որ եթե Գագիկ Ծառուկյանը շարունակեր գործընթացը, այդ գործընթացը պետք է շարունակեր արդեն մի քիչ այլ կերպ, որովհետեւ եթե ընտրություններում ստանում էր բարձր ձայներ եւ կստանար բավականաչափ ձայներ, բայց չգնար հեղափոխական քայլերի, ապա պարզ է, որ դա բնութագրվելու էր շատ ավելի բացասական, քան Արթուր Բաղդասարյանի ֆենոմենը։ Այսինքն, այդ առումով չեմ կարծում, որ կանխորոշված չէր ընտրությունների ելքը, եթե ընդհանուր դաշտի եւ հասարակության ճնշումը հետո չէր լինելու», նկատեց մեր զրուցակիցը։

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Մանրամասները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՆՈՆՆԱ says:

    Ոչ մեկը չի հարցնում, թե բա որ դուք այլընտրանքային կամ չգիտենք ել ընդդիմադիր եք, ինչի էիք գնացել գործող նախագահին դիմավորելու: Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը կոալիցիայի կազմում է եւ նրա օդանավակայանում գտնվելը բնական է, բա այլընտրանքային կամ ընդդիմադիր կուսակցության նախագահն ինչու էր այնտեղ? Ում էր դիմավուրում մի կուսակցության ղեկավարի, որին հարկ չհամարեց կոալիցիոն գործընկեր ընտրել?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31