Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Time to Analyze. «Հայակական երկու կազմակերպություններ՝ ԱՄՆ ամենաազդեցիկների տասնյակում»

Դեկտեմբեր 13,2012 19:56

Ամերիկյան հեղինակավոր «Բիզնես փանդիթ» և «Ամերիքան փոլիթիքս ռիսըրչ» հանդեսները տարիներ շարունակ կազմել են ԱՄՆ-ում ֆինանսական, ռազմական և էթնիկական առաջատար լոբբիստական կազմակերպությունների վարկանիշները, որպեսզի պարզեն նրանց ազդեցությունը պաշտոնական Վաշինգտոնի վրա: Գրում է «Երկրամաս» թերթը՝ հղում անելով «Թայմ թու էնըլայզ» պարբերականին, որը վարկանիշային արդյունքների նյութերի հիման վրա ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաազդեցիկ էթնոլոբբիստական կազմակերպությունների տասնյակը:

Տասնյակում հայտնվել են հայկական երկու կազմակերպություններ: Ամենաազդեցիկ կազմակերպությունը համարվում է Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեն, որին հաջորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն, իսկ յոթերորդ տեղում է Ամերիկայի հայկական ասամբլեան:

Ցուցակում առկա են նաև հունական, իռլանդական, կուբայական, իտալական և մեքսիկական կազմակերպություններ: Մեկ այլ իսրայելական կազմակերպություն՝ Հակաապատեղեկատվական լիգան զբաղեցնում է տասնյակի 5-րդ հորիզոնականը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31