Լրահոս
Օրվա լրահոսը

Glendale News Press. ԱՄՆ-ում hայերը սովորում և սովորեցնում են խոսել անգլերեն

Դեկտեմբեր 13,2012 18:51

Մոնթրոուզի տարածքում գտնվող եկեղեցու մի հասարակ դասասենյակում, մի խումբ չափահասներ սովորում են մի բան, ինչը մեզանից շատերը հանգիստ կիրառում են ամենօրյա կյանքում՝ անգլերեն խոսելը: Գրում է «Գլենդել նյուզ փրեսը» թերթը:

Այստեղ սովորում են հայ, իրանցի, կորեացի գաղթականներ, որոնք նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում, ու որոնցից ամեն մեկը իր հայրենիքի հետ կապված հետաքրքիր պատմություններ ունի:

Նրանց դասախոսի՝ Ռոմինա Տեր-Պետրոսյանի օգնությամբ նրանք ամսվա վերջում քննություն կհանձնեն, որով կպարզվի, արդյոք նրանք տեղափոխվո՞ւմ են ավելի բարձր մակարդակի անգլերենի դասընթացների, թե՞ ոչ:

Ջանեթ Շահիջանյանը, որը իր ընտանիքի հետ Իրանից գաղթել է չորս տարի առաջ, այս դասընթացներն արդեն անցել է, բայց հետ է եկել, որպեսզի օգնի իր դստերը հասնել նույն արդյունքին:

«Շատ բարդ է, բայց կամաց-կամաց ավելի է լավանում», – ասում է նա հայերեն, – «Ես միշտ սիրել եմ սովորել ու ես սիրում եմ լեզուն: Ես ուզում եմ սովորել, որպեսզի երբ դուրսն ինչ-որ մեկը հետս խոսի, հասկանամ, թե ինչ է խոսում, որովհետև ես շատ եմ տխրում եմ, երբ չեմ հասկանում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31