21-ամյա անգլուհի Քերի Թրեբիլբուրգի սննդակարգը խիստ տարբերվում է սովորականից: Ստամոքսային հազվադեպ հանդիպող հիվանդության հետևանքով, Քերին իր կյանքի 21 տարիների ընթացքում կերել է շուրջ 4000 օճառ եւ սպունգ:
184 հաշմանդամ բելգիացիների հաջողվել է մոտ 100 մետր ձգել շուրջ 67 տոննա քաշով բեռնատար ինքնաթիռը:
Մեքենաշինական Michelin Challenge ընկերության մասնագետները այժմ աշխատում են մի նախագծի վրա, որը թույլ կտա մեկտեղել ավտոմեքենան և ճամպրուկը: Նախագծի հաջող արդյունքի շնորհիվ, թողարկվելիք ավտոմեքենայի վարորդները հնարավորություն կունենան նաև «ծալել» իրենց ավտոմեքենան և իբրև ճամպրուկ այն հեշտությամբ տեղաշարժել:
Լեհաստանի Էլբագ քաղաքի 32-ամյա բնակիչ Տոմաս Պասժովսկին` կամենալով օգնել կնոջն տնային գործերում, այնքան է տարվել աշխատանքով, որ այրել է դեմքի կեսը: Արդուկ անելու ժամանակ նրա բջջայինին զանգ է եկել ու հոգատար տղամարդը զանգող հեռախոսին պատասխանելու փոխարեն պատահմամբ ականջին է դրել շիկացած արդուկը, որի արդյունքում վնասել է դեմքը: