Այս անհավանական լուսանկարները բացահայտում են բոլորիս աչքերում թաքնված խճճված նախշերը: Նրանք ցույց են տալիս ծիածանաթաղանթի բարդ կառուցվածքը՝ բիբի շուրջ գունավոր շրջանը: Գրում է «The Sun» պարբերականը՝ հայազգի լուսանկարչի աշխատանքների մասին:
Նրանք արված են սիրողական լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի կողմից, որը որպես նմուշ էօգտագործել իր ընկերների աչքերը, սակայն հրաժարվել է իր սենսացիոն նկարների գաղտնիքը բացահայտել:
«Ամեն օր մենք տեսնում ենք հարյուրավոր աչքեր, բայց նույնիսկ չենք էլ կասկածում, որ այն այսպիսի գեղեցիկ կառուցվածք ունի: Նրանք կարծես անհայտ մոլորակների մակերևույթներ լինեն», – ասել է 36-ամյա հայաստանցին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ