Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ու՞ր մնացին մեր ավանդույթները». Դեռահասները՝ աղջիկների առաջինը սեր խոստովանելու մասին

Դեկտեմբեր 13,2012 17:36

Սիրահարված մարդկանց ուղեղները տարբերվում են սովորական մարդկանց ուղեղից: Փաստում են Լոնդոնի գիտնականները: Վերջիններս հետազոտություններ են անցկացրել ու պարզել, որ ռոմանտիկ մտքերով տարված մարդկիկ ցուցաբերում են պասիվություն: Դա բացատրում են սիրահարվածության ժամանակահատվածում մարդկանց օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական տեղաշարժերով: Նշենք, որ այս ընթացքում շատերի մոտ առաջանում են նաև խենթություններ անելու ցանկություն: Սիրահարվածությունից սեր մի քայլ է: Սակայն հաճախ աղջիկները ստիպված են լինում «խեղդել» իրենց զգացմունքները, քանի որ տղամարդը չի բարձրաձայնում իր զգացմունքները, իսկ ինքը խուսափում է առաջինը խոստովանելուց: Հոգեբան Անի Հովհաննիսյանի խոսքով՝ այս մտավախությունը պայմանավորված է նրանով, որ աղջիկները չեն ցանկանում իրենց մասին վատ կարծիք ստեղծել: Դրանում իր ազդեցությունը ունի նաև մշակույթը: «Եթե եվրոպական երկրներում չկա այսպիսի խնդիր, ապա մեզ մոտ հասարակության կարծիքը և բարդույթավորվածությունն այս հարցում բավական լուրջ դեր են կատարում: Չնայած՝ կարելի է ասել, որ վերջին տարիներին աղջիկներն ավելի համարձակ են դարձել, իսկ շատ տղաների համար դա ամոթ չի համարվում»,-ասում է նա:

Իսկ ի՞նչ են կարծում երիտասարդները: «Ինչ կապ ունի տղան է խոստովանում, թե՝ աղջիկը, կարևորն այն է, որ նա սիրում է և եթե բարձրաձայնում է ու պայքարում իր սիրած էակի համար, դա արդեն ողջունելի ա»,-ասում է 17-ամյա Նարեկը: 16-ամյա Ռոզան համաձայն է նրա հետ: «Դրա մեջ վատ բան չկա, ուրիշ բան եթե աղջիկը անցնում է սահմանը և ամբողջությամբ տրվում տղային»,-ասում է Ռոզան: Իսկ ոմանք աղջկա կողմից դրսևորվող այդ համարձակությունը դիտարկում են անամոթություն: «Ստացվում ա, որ աղջիկն ա ընտրում տղային, իսկ ու՞ր մնացին մեր ավանդույթները: Աղջիկը չպետք ա էդքան ազատ լինի: Անձամբ ինձ համար այդպիսիները անամոթի տպավորություն են թողնում»,-ասում է 17-ամյա Սուրենը:
Մենք անցկացրեցինք մի փոքր հարցում դեռահասների շրջանում (հարցմանը մասնակցել է 30 դեռահաս) ՝պարզելու նրանց դիրքորոշումը սիրո խոստովանությունների հարցում: Նրանցից 10-ը դեմ է, որ առաջինն աղջիկն է բարձրաձայնում իր զգացմունքները, իսկ 20-ը՝ կողմ:
Հոգեբանը ևս նորմալ է համարում այս երևույթը: Ըստ նրա՝ աղջիկներն ավելի համարձակ են դառնում հատկապես դեռահասության շրջանում. «Նրանք փորձում են իրենց համար սիրային իդեալ ստեղծել: Նույնիսկ նկատվում է ստեղծագործականության բարձրացում: Աղջիկները սկսում են օրագրել պահել, բանաստեղծություններ գրել: Եվ որպեսզի լիարժեք ու իդեալական լինի իրենց սերը, խոստովանում են՝ակնկալելով դրական պատասխաններ»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31