ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Ա.Դանիելյանի նախագահությամբ, շարունակվում է Գոռ Կիրակոսյանի եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռաֆիկ Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Այսօրվա դռնբաց դատական նիստը հետաձգվեց, եւ այն կշարունակվի դեկտեմբերի 21-ին:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի դատավճռով Գոռ Կիրակոսյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է անչափահաս Գ. Ցոգոլակյանին բռնաբարելու եւ նրանից 1.700 000 դրամի 120 գրամի ոսկյա զարդեր հափշտակելու համար:
Կարդացեք նաև
Գոռ Կիրակոսյանը անչափահասին ծանոթացել է «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցի միջոցով: Ըստ գործի նյութերի, նա հրավիրել էր անչափահասին «Մարգարիտա ֆենյա» ՍՊԸ հյուրանոց:
20-ամյա Գոռը հրաժարվում է, ասելով, թե ինքը մատով անգամ չի կպել նրան, որ աղջնակը իրեն հանդիպել է մի քանի անգամ գիշերով, եւ ինքն էլ նրա ակնարկներին ի պատասխան ասել է. «Խելքդ գլուխդ հավաքի»:
Ուշադրության արժանի են մի քանի հանգամանքներ. ոստիկանության բաժնում անչափահասը բացատրություն է տվել, որ իր կամքով է տեղի ունեցել բռնաբարությունը: Այդ բացատրությունը նա տվել է մանկավարժի ներկայությամբ: Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ նրա կուսաթաղանթը վնասված չի, ավելին՝ որեւէ կապտուկ, այլ վնասվածքներ մարմնի վրա չեն հայտնաբերվել:
Գոռը խոշորամարմին է, աղջնակը փոքրամարմին, եւ ըստ պաշտպանի էլ, եթե անգամ իր պաշտպանյալը փորձ աներ նրան «կպնելու», ապա կապտուկ, որեւէ հետք կմնար:
Գոռն ընդունում է, որ աղջնակից վերցրել է ոսկյա իրերը, իրեն գումար է պետք եղել, եւ նա որպես իր ծանոթի տվել է դրանք (ի դեպ, տնեցիներից թաքուն), սակայն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ