Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Դեկտեմբեր 13,2012 17:21

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել էր հանդիպում` քննարկելու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց առաջարկները: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հավաստիացրեց, որ այս քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկները եւ բարձրացված խնդիրները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն, իսկ օպտիմալ առաջարկները կներառվեն նախագծերում:

«Հայաստանի առողջապահական համակարգի հզորացում» ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրեն Ռ. Հագան, ներկայացնելով իրենց ծրագրի անցյալ տարվա արդյունքները, շնորհակալություն հայտնեց, որ առողջապահության հանձնաժողովը ոլորտի խնդիրները լուծելիս մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացիական հասարակության կարծիքին ու նրանց ներգրավում օրենսդրական աշխատանքներում:

«Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն», «Վստահություն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկներ ներկայացրին «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Նրանց տեղեկացմամբ՝ իրենք հանդիպումներ են ունեցել մի շարք մարզերում, դիտարկումներ իրականացրել առողջապահական մի շարք հաստատություններում, որոնց արդյունքում ի հայտ են եկել հիմնախնդիրներ, որոնք տեղ են գտել ներկայացված առաջարկություններում: Դրանք վերաբերում են անվճար իրավաբանական օգնություն ստանալուն, օրենքը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելուն,այն գործնականում կիրառելուն, որոշ ընդհանրական դրույթներ հստակեցնելուն:

Ամփոփիչ խոսքում Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության մասնակիցներին՝ օգտակար առաջարկներ ներկայացնելու համար, եւ հավաստիացրեց, որ դրանք անպայման հաշվի կառնվեն նախագծերը լրամշակելիս: ՀԿ-ների ներկայացուցիչները եւս պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցությունը:

ՀՀ  ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31