Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ր գույներով զարդարել տոնածառը և ո՞րն է այս Ամանորի տարբերանշանը

Դեկտեմբեր 13,2012 17:21

Ամանորին հաշված օրեր են մնացել, սպասված օձին պետք է դիմավորել զարդարանքներով ու մեծ ուրախությամբ, իսկ զարդարանքների ամենակարևոր տեղում իհարկե ամանորյա եղևնին է, որում պետք է գերակշռի մոխրագույնը: Տոնածառի խաղալիքներից էլ նորաձև են թռչունների պատկերները, զանգակները, մրգերը, թզուկները և փոքրիկ տնակները։ РИА Новости-ն գրում է. «Համաձայն նորաձևության վերջին միտումների՝ տոնածառի վրա պետք է լինեն երկնագույնի, սպիտակի և արծաթագույնի համադրությամբ բաց մոխրագույն խաղալիքներ և զարդեր»,- պատմել է չեխական «Ծննդյան տոների զարդեր» ընկերության նախագահ Միրոսլավ Շորման և նշել, որ դարչնագույնն և նարնջագույնը նորաձևությունից դուրս են գալիս:

2013 թվականի Ամանորն հայերի համար ունի նաև իր տարբերանշանը, որը մշակել է BB Media ընկերությունը՝ Երևանի Քաղաքապետարանի հետ համատեղ: «Որպես տարբերանշան ընտրվել է հրեշտակը, որի ձեռքին փողն է, որով նա ազդարարում է Նոր տարվա գալուստը: Տարբերանշանի ընտրությունը պատահական չի եղել: Այն ընտրվել է՝ հաշվի առնելով պատմական ազգային ակունքներն ու հայկական մանրանկարչությունը: Հրեշտակի դեպի վեր ուղղված թևը խորհրդանշում են առաքինություն, մաքրություն, խաղաղություն և սեր: Փողով հրեշտակը ազդարարում է ավետիսը: Այն ունի նաև պատմական ակնարկ, քանի որ նախկինում թագավորի պատգամաբերները հենց փողերով ու շեփորներով էին ազդարարում Նոր տարվա գալուստը: Պատկերված հրեշտակի ոճային լուծումները պայմանավորված են այն հանգամանքով, որ տարբերանշանը բացի Ամանորյա խորհրդանիշ լինելուց, նախատեսված է օգտագործել որպես դեկորատիվ տարր տոնական ձևավորման մեջ», – գրել է bbmedia.am-ը:

Սակայն այնուամենայնիվ շատ էին մարդիկ, որոնց տարբերանշանի ընտրությունը դուր չէր եկել, նրանցից մեկն էլ բլոգեր Սամվել Մարտիրոսյանն է, ով գրել էր. «Երեւանի նոր տարվա լոգոտիպը Սիրուն ա երեւի, բայց անելուց գոնե պետք ա մտածել, որ քրիստոնեական սիմվոլիկայում փողով հրեշտակը Ահեղ Դատաստանի հետ ա կապնվում։ Ոնց որ մարտի ութի լոգոտիպը լինի Չակ Նորիսը գերանդիով», այս գրառմանը հետևել է ևս մեկ կարծիք-գրառում՝ Անահիտ Մեսրոպյանի կողմից. «Անտրամաբանական լոգո է Նոր տարվա, առավել եւս Երեւանի հետ կապված»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31