«Ինչքանով ես տեղյակ եմ, մինչ այս պահը ԲՀԿ-ին հրավեր չի ուղարկվել»,- 168.am-ին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թե ո՞րն է նախկին կոալիցիոն գործընկերոջը չհրավիրելու պատճառը, Է.Շարմազանովը չմանրամասնեց:
«Նպատակահարմար չենք գտել»,- հակիրճ ձևակերպեց ՀՀԿ խոսնակը:
Հարցին, թե հնարավո՞ր է, այնուամենայնիվ, մինչև դեկտեմբերի 15-ը հրավեր ուղարկվի, Է.Շարմազանովն ասաց, թե տեղյակ չէ, բայց նաև շեշտեց այն փաստը, որ առայժմ հրավերն ուղարկված չէ:
«Որևէ խնդիր չկա այդտեղ, կուսակցությունն է որոշում` ում հրավիր, ում չհրավիրի, դա կուսակցության ներքին խնդիրն է, արտառոց բան պետք չէ փնտրել»,- ասաց ՀՀԿ խոսնակը և ևս մեկ անգամ պնդեց, թե ՀՀԿ-ի գործունեությունը որևէ կերպ կապված չէ Գագիկ Ծառուկյանի որոշումից:
Կարդացեք նաև