Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական համալսարանն առաջին անգամ կղեկավարի Տեմպուսի ծրագիր. մեկնարկը տրվեց այսօր

Դեկտեմբեր 13,2012 16:34

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ  Տեմպուս 4–ի «Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն» («Արարատ») ծրագրի մեկնարկը, որի առիթով ՀՊՏՀ  էին այցելել ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Գերմանիայի, Իսպանիայի,  Լատվիայի, Իտալիայի Սիցիլիայի և Պալերմոյի կրթական հաստատություններից, ինչպես նաև հայաստանյան բուհերից։

Տեղեկացնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի շահել է Տեմպուսի երեք ծրագիր, որոնցից մեկի՝ այս «Արարատ» ծրագրի դեպքում, դարձել է նաև ծրագրի համակարգողը։ «Արարատը» ազգային եռամյա ծրագիր է և նպատակաուղղված է  համալսարան–գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Ծրագրի մեկնարկի կապակցությամբ ներկաներին շնորհավորեց  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: «Համալսարանները վերակառուցվում են` ըստ նոր մարտահրավերների: Դառնում են ազատ ու ստեղծագործ մտքի բաց հարթակներ` հասարակությանը մատուցելով կրթական, գիտական և այլ ծառայություններ: Գիտելիքի էական զարգացման համար անհրաժեշտ է համալսարանների, մասնավորապես եվրոպական, տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացում կրթության առաջադիմության համար»,- կրթական համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում առանցքային համարելով համալսարանների դերը` ասաց ռեկտորը: Նրա խոսքով` կրթօջախները պետք է դառնան ոչ միայն բաց համակարգեր, այլ կամրջեն կրթությունն ու աշխատաշուկան` այս գործընթացում ընդգրկելով բոլոր շահակիցներին`ուսանողներին, գործատուներին, շրջանավարտներին, ծնողներին, պետական և հասարակական կազմակերպություններին: Ռեկտորի խոսքով՝ ծրագրի գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝  ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և իրականացնել կրթական բարեփոխումներ` ելնելով աշխատաշուկայի պահանջներից:

ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ ԿԳ  նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում  Տեմպուսի ծրագրերին, քանի որ դրանց միջոցով ստեղծվում է մի դաշտ, որտեղ բուհերը կարողանում են համագործակցել: Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարմամբ անցկացվող «Արարատ» ծրագիրը կօգնի նաև կրթության և գիտության նախարարությանը՝ գտնելու բուհ–գործատու կապն ամրապնդող առավել լավ գործիքներ։

Գործընկեր երկրներին և մասնակիցներին ողջունեց Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ համոզմունք հայտնելով, որ լինելով Հայաստանում առաջին այսպիսի ծրագրի համակարգողը՝  ՀՊՏՀ-ն այն հաջողությամբ կհամակարգի և կիրականացնի:   Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի քաղաքականության մշակման և իրականացման վարչության պետ Սուսաննա Կարախանյանը  ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները:

«Արարատ»  ծրագրի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը` դեկտեմբերի 14-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31