Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նկարները կեղծ էին, իսկ քրեական գործի մասին էլ տեղեկացել է վերջերս

Դեկտեմբեր 13,2012 16:06

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Հունանյանի նախագահութամբ ընթանում են Կամո Բադալյանի եւ Ստեփան Ծաղիկյանի գործով դատական նիստեր:

Իրավաբան դասախոս Ստեփան Ծաղիկյանը դիմել էր դատարան, պահանջելով բռնագանձել Կամո Բադալյանից գումարներ:

Կ.Բադալյանի միջնորդությամբ 2004թ-ին Ստեփան Ծաղիկյանին էին վաճառվել ռուս գեղանկարիչներ Ա.Դեյնեկայի եւ Պ.Կոնչալովսկու 4 ստեղծագործություններից:

Ս. Ծաղիկյանը, ըստ Կ. Բադալյանի, այդ կտավները տեղափոխել էր Ռուսաստան: Պարզվել էր, որ նշված ստեղծագործությունները «Պետական տրետյակովյան պատկերասրահ» համառուսաստանյան թանգարանային միավորման եւ «Արթքոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից ենթարկվել են փորձաքննության: Փորձաքննության եզրակացությամբ հաստատվել էր, որ դրանք կեղծ են:

Մինչդեռ, «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն, Ծաղիկյանը նկարների արտահանում չէր կարող առանց պատկան մարմնի թույլտվության: Դա նշանակում է, որ այդ ժամանակ էլ կպարզվեր նկարների կեղծ կամ իրական լինելը:

Եվ քանի որ միջնորդը Կ.Բադալյանն էր եղել, Ծաղիկյանը պահանջում է փոխհատուցումը նրանից:

Կ.Բադալյանի տեղեկացմամբ, որը դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, 2011թ. օգոստոսի 31-ին էլ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քրեական գործ հարուցելու մասին որոշում է ընդունվել:

Քրեական գործի հարուցումը մերժվել է, քննիչի կայացրած որոշումը բողոքարկվել է:

Կ. Բադալյանը եւ իր ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը բողոքարկել են քննիչի քրեական գործ չհարուցելու մասին որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում: Դատարանը բավարարել է բողոքը եւ բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա հուլիսի 15-ի որոշումը:

Քրեական գործը ուղարկվել է Երեւանի Կենտրոնի բաժին, ինչի մասին Կ. Բադալյանն իմացել է միայն վերջերս, այսինք այն ժամանակ, երբ իր դեմ հայցի քննությունը շարունակվում էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31