Այսօր Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում մեկնարկեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած համերգային ծրագիրը։
Aravot.am-ի հետ զրույցում «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Բարսեղյանը հայտնեց, որ մշակութային ծրագրին կմասնակցեն ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի տաղանդաշատ ուսանողները. «Համերգի նպատակն է` երիտասարդության շրջանում բացահայտել նոր անուններ` ուսանողներին եւ երիտասարդներին հնարավորություն տալով ելույթ ունենալ հանդիսատեսի առջեւ: Միջոցառման ընթացքում կլինեն պարային եւ երաժշտական համարներ, այդ թվում` դաշնամուրային կատարում: Ընդհանուր առմամբ` համերգը նպատակ ունի ակտիվացնել ուսանողների արտալսարանային կյանքը»:
Արմինե Բարսեղյանի խոսքով. «Տարվա ընթացքում կազմակերպվում է մի քանի նմանատիպ համերգ: Այսօրվա համերգը տարբերվում է նրանով, որ փառատոն է իրենից ներկայացնում. մասնակիցներին կշնորհվեն շնորհակալագրեր: Առհասարակ, անցկացնում ենք նաեւ մրցութային միջոցառումներ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ