Կատալոնյան «Moundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ մեկ մրցաշրջանում պաշտոնական հանդիպումների ժամանակ խփված գոլերի ռեկորդը, որը 88 գնդակով օրերս հեղինակեց «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, արդեն գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»: Գրքի հրատարակիչներն այսպես վերջ են դրել իրական ռեկորդակրի շուրջ բանավեճերին` մերժելով զամբիացի Գոդֆրի Չիտալոյի եւ բրազիլացի Զիկոյի հավակնությունները: Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն ընդունել է, որ Չիտալոյի 107 գոլերի հաշվարկը պաշտոնական չէ, իսկ ինչ վերաբերում է «Ֆլումինենսեի» եւ Բրազիլիայի հավաքականի կազմում Զիկոյի խփած 89 գոլերին, դրանց մեջ մտցված են նաեւ ընկերական հանդիպումներում հեղինակած գոլերը:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ