Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ին երեք կողմերից քաշում էին, արդյունքում՝ «զզվեցրին»

Դեկտեմբեր 13,2012 15:15

«Ով ով՝ դաշնակցության պարագայում բնավ կարեւոր չի եղել, թե ինչ մոտեցում ունեն արտաքին աշխարհի երկրները՝ Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը: Մենք ինքնուրույն քաղաքական ուժ ենք: Կողմնակից ենք, որ մեր երկրի հարցերը պետք է լուծենք երկրի ներսում»,- այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ քաղաքական բանավեճ էր կազմակերպել, որի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը:

Նա հիշեցրեց, որ 96-ին օրվա իշխող քաղաքական ուժը հանդես էր գալիս առանց նախընտրական ծրագրի եւ ժողովրդին հասկացնում էր, որ դուք ընտրում եք ոչ թե քաղաքական ծրագիր, այլ՝ անհատ: Իսկ ՀՅԴ-ն այդ մոտեցումը չի ընդունում: Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, թե երկու ամիս է մնացել, ինչու չեն կողմնորոշվել, թեկնածուներ չունեն՝ Արսեն Համարձումյանն ասաց, որ դա ավելի շատ ԶԼՄ-ների սպասումներն են, քան հասարակության: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց, որ ակնհայտ տեսանելի է, որ քաղաքական ուժերի մի մասը տատանվում է դեռ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու շուրջ. «Ուզում եմ հասկանալ չմասնակցելը: Դու հրաշալի հասկանում ես, որ այն, ինչը քո համար պետք է լինի ընտրություն, այդպես չէ: Քաղաքական ուժերի մի մասի համար անիմաստ է դառնում ընտրություններին մասնակցելը, քանի որ այնտեղ հաղթելու շանս դու չունես, քանի որ խաղի կանոնները ընտրությունների խաղի կանոններ չեն»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի որոշմանը, Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Մի բան ակնհայտ է, այդ քաղաքական ուժը հայտնում է ընդհանուր քաղաքական գործընթացներին որեւէ կերպ չմասնակցելու դիրքորոշման մասին: Երբ դեռ հայտնի էլ չէ, թե ով է առաջադրվում, իրենք հայտնում են, որ որեւէ մեկին չեն սատարելու: Առայժմ ունենք բոյկոտի մասին տեղեկություններ. Արամ Կարապետյանը՝ «Նոր ժամանակների», հայտարարեց, որ չեն մասնակցում, ԲՀԿ-ն հայտարարեց»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, որ խոսել բոյկոտի մասին՝ փրկօղակ է քաղաքական ուժի համար:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, մի կողմից ԲՀԿ-ին ՀՀԿ-ն էր քաշում իր կողմը, մյուս կողմից ՀԱԿ-ն էր հույսեր փայփայում, որ ԲՀԿ-ն միջանկյալ դիրքից կգնա ընդդիմության կողմը, երրորդ կողմից էլ Ռոբերտ Քոչարյանն էր ընկած ԲՀԿ-ի հետեւից, որ եթե դու թեկնածու չունենաս, ապա քո թեկնածուն կլինի սա: Ուստի այս ամենի արդյունքում ԲՀԿ-ին «զզվացրին»: Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց, որ իրենք որեւէ մեկի հետեւից ընկել են՝ ասելով, որ «Միգուցե «Ժառանգությունն» է «Ազատ դեմոկրատների» հետեւից ընկել: Բոլորդ հոգու խորքում գիտեք, որ մենք ազնիվ ենք եղել»:

Արսեն Համբարձումյանի դիտարկմամբ՝ ընտրազանգվածի մի զգալի մաս կա, որը կողմնորոշվելու լուրջ խնդիր է ունենալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31