Այսօր կառավարության նիստից հետո մի խումբ ցուցարարներ, տեսնելով շենքից դուրս եկող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, սկսեցին վիճել:
«Օրենք չկա, ի՞նչ օրենք: Տնիցս հանեցին, պարտադրեցին, ստորագրեցին, վտարեցին»,- պատմում էր ցուցարարներից մեկը: Մյուսն էլ, որ մինչ այդ զրուցում էր նախարարի հետ, հարցրեց. «Աշոտյանն ի՞նչ մեղք ունի»:
«Աշոտյանին էլ հետը պետք է հանեն, մորքուր ջան: Աշոտյանն ի՞նչ է ասել: Աշոտյանն ասում է դպրոցներում նենց են սովորեցնում, որ երեխեքն էլ չպիտի պարապեն: Իմ երեխեն արդեն քանի ամիս է՝ դպրոց չի գնում, մասնավորի մոտ պարապելու է գնում»,- ասաց մեկ այլ ցուցարար:
Կարդացեք նաև
Նա նաեւ հավաքվածներին պատմեց, թե ինչպես է վերջերս պատգամավորներից մեկը ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել՝ բանակում ծառայե՞լ ես, նա պատասխանել է՝ ոչ, եւ հարցրեց բա էլ ինչպես են օրենք գրում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ