Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկ տարում բացահայտվել է որսագողության մեկ դեպք

Դեկտեմբեր 13,2012 14:24

2011 թվականին Տավուշի մարզում որսագողության ընդամենը մեկ դեպք է արձանագրվել: Այդ դեպքով ազատազրկման է դատապարտվել 5 անձ: Այս մասին հայտնելով՝ Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանն ասաց, որ իրավապահ մարմինները որսագողության դեպքերին ավելի խիստ են վերաբերվում, քան ապօրինի անտառահատումներին, եւ դրա վկայությունն է 5 անձանց ազատազրկումը:

Հավելենք, որ անտառաշատ, որսաշատ Տավուշում որսագողության դեպքերը շատ են, երբեմն որսագողությամբ զբաղվում են անձինք, ովքեր ի պաշտոնե կոչված են պայքարելու այդ երեւույթի դեմ: Լինում են դեպքեր, երբ մարզի ռեստորանների կերակրացանկերում տեղ են գտնում որսի մսից պատրաստված կերակուրներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31