«Մենք պատրաստվում ենք արտահերթ հարցում իրականացնել, որպեսզի գնահատենք քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, որը ցավալի համարեց այն, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն տարածեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին:
Այսօր ունեցանք միաբեւեռ քաղաքական դաշտ եւ դա արդյունք է այն բանի, որ
ընդդիմությունը չմիացավ Ծառուկյանին, եւ նա էլ նույն ձեւով պատասխանեց ընդդիմությանը։ Չնայած՝ վերջապես քաղաքական դաշտում ձեւավորվեց կենտրոնամետ ուժ, իսկ նման բան սովորաբար լինում է ու այն բաժանվում է երկու մասի՝ ընդդիմության եւ իշխանության վրա»,- նման կարծիք հայտնեց Ադիբեկյանը, հավաստիացնելով, թե այս պարագայում կարեւորն այն է, որ այդ երկու ուժերն էլ հենվեն կենտրոնամետ դիրքի վրա:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ