Aravot.am-ի հարցին՝ ում միջեւ կբաշխվի Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածը, սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ծառուկյանի ձայները հիմնականում կբաժանվեն երեք մասի. մի մասը՝ Ռոբերտ Քոչարյանին, մի մասը՝ Սերժ Սարգսյանին, մյուս մասն էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին»:
Իսկ թե ինչ սկզբունքով ձայների բաշխումը տեղի կունենա՝ Ադիբեկյանն ասաց.
«Քանի որ Ծառուկյանը հենվում է եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր դաշտի վրա, այ այդ իշխանամետները կտան Սերժ Սարգսյանին, կամ՝ Ռոբերտ Քոչարյանին, իսկ ընդդիմադիրներն իրենց ձայնը կտան Րաֆֆի Հովհաննիսյանին, մնացածն էլ՝ կամ չեն մասնակցի ընտրություններին, կամ էլ՝ ինչ- որ մի որոշում կկայացնեն, որն առայժմ կանխատեսելը դժվար է»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ