Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյանը «Հանրապետության» հետ «բարիշել» է

Դեկտեմբեր 13,2012 13:36

Պարբերաբար խոսակցություններ են պտտվում «Հանրապետություն» կուսակցությունում տարաձայնությունների, խմորումների մասին՝ Ձեր հետ կապված, Սմբատ Այվազյանի հետ կապված: Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ի հարցին, թե ինչի՞ արդյունք են այդ տարաձայնությունները՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Երեւի միակ հակասությունը ՀԱԿ-ի հետ կապված էր»:

Մենք ճշտեցինք՝ չէի՞ք ուզում դուրս գալ՝ նա պարզաբանեց. «Ոչ թե չէինք ուզում դուրս գալ, այլ՝ առաջինը մտածում էինք՝ մենք չլինենք, որ չդառնանք իրար աջուձախ հարվածելու համար: Չնայած մեր հակասությունները զուտ գաղափարի շուրջ հակասություններ էին: Շտաբի քննարկմանը ես մասնակից չեմ եղել, բայց համենայնդեպս այդ խոսակցության ժամանակ երբ Արամը բոլորիս ներկայացրեց՝ մենակ ինքն է դեմ եղել դրան: Հիշո՞ւմ եք, հետո որ դարձավ քաղաքագիտական վերլուծություն: Ճիշտ է, որոշակի դժգոհություն արտահայտել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, բայց հետո Նիկոլ Փաշինյանը այդ հարցի վրա չսեւեռվեց, մենք սեւեռվեցինք: Ես էլ էի մտածում, որ մի քիչ կարելի էր սպասել, բայց հետո ոնց ցույց է տալիս ժամանակը՝ ճիշտ էր»:

Մեր հարցին՝Սմբատ Այվազյանը մինչեւ հիմա չի՞ գալիս գրասենյակ, չի՞ մասնակցում քաղխորհուրդներին՝ Սուրեն Աբրահամյանը պատասխանեց, որ հիմա գալիս է. «Մի ժամանակ ինքը հասարակական գործունեությամբ էր զբաղվում՝ կապված սահմանամերձ շրջանների պաշտպանության հետ: Սմբատը մեր կուսակցության բոլոր անդամների հետ էլ շատ նորմալ մարդկային հարաբերություններ ունի: Մենք այդ տակտը կարողանում ենք պահել: Մենք նույնիսկ ՀԱԿ-ի նկատմամբ ենք այդ տակտը պահում: Իրենք երբեմն որոշակի ոչ վայել գնահատականներ տվեցին, բայց մենք դրանից միշտ խուսափել ենք: Չնայած մենք էլ կծելու շնորհք ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31