Լավ նորություն բոլոր «Like-ոմանների» համար. ստեղծվել է խումբ, որտեղ կարող եք եւ լայքել, եւ լայքվել: «Like փոխանակում» խմբում պարտադիր պայման է` առաջինը դուք պետք է լայքեք: Խմբի ադմինիստրատորը Գոռ Ավագյանն է. «Խումբը բացել եմ մի քանի օր առաջ: Նպատակը քիչ լայք ունեցող էջերի լայքերը շատացնելն է»:
Ասում է` շատ մարդիք էին խնդրում, որպեսզի իրենց էջերը լայքի, իսկ ինքն էլ որոշել է ստեղծել մի խումբ, որտեղ կհավաքվեն նման մարդիկ:
Այս պահին խմբի անդամները մոտ 100-ն են, սակայն Գոռի ակնկալիքները ծատ մեծ են. քիչ քանակությամբ էջերը շատ են և բորորը ուզում են շատ լայք ունենալ:
Ժամանակի առումով խումբը Գոռին չի խանգարում, քանի որ, ինչպես ինքն ասաց` շատ է լինում համացանցում, եւ անընդհատ հետևում է գրառումներին:
Խմբի այժմյան պասիվությունը ադմինը կապում է մասնակիցների քչության և նոր լինելու հետ. «Մասնակիցները քիչ են զուտ նրա համար,որ իմ հաշիվը մասամբ արգելափակված է, և չեմ կարող մարդ ավելացնել»:
«Like փոխանակում»-ի հասցեն է` https://www.facebook.com/groups/132969173524456/
Արամ Արարատյան