Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Հույս էին փայփայում, որ իրենց զրոյացած քաղաքական վարկանիշը վերակենդանացնեն Ծառուկյանի շնորհիվ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2012 13:12

«ԲՀԿ որոշումը նոր մարտահրավեր է այն քաղաքական ուժերի համար, որոնք ԲՀԿ-ի հետ համագործակցում էին միասնական շտաբի ձեւաչափով դեռեւս խորհրդարանական ընտրություններին, եւ այդ ընթացքում նույնպես հույս էին փայփայում, որ կարող են կպնել ԲՀԿ-ի շոգեքարշին եւ իրենց զրոյացած քաղաքական վարկանիշը վերակենդանացնել Գագիկ Ծառուկյանի անձի եւ վարկանիշի շնորհիվ: Հատկապես ՀԱԿ-ի պարագայում կարող ենք ասել»,- այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ԲՀԿ-ի որոշումից հատկապես որ քաղաքական ուժը տուժեց, ասաց ԿԳ նախարար ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով, եթե ՀԱԿ-ի ներսում, եթե չեն եղել լուրջ քննարկումներ ու պատասխանատվության կանչում այն անձանց, որոնք փորձում էին ՀԱԿ-ի ճակատագիրը կապել այլ քաղաքական ուժի ճակատագրի հետ, ապա պետք է որ լիներ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31