Այսօր «Հենարան» մամուլի ակումբում պատասխանելով թիվ 1 ընտրատարածքում վերջերս տեղի ունեցած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին վերաբերվող հարցին, ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանն ասաց. «Ժառանգությունն» ինքն իջեցրեց Ստեփան Սաֆարյանի ռեյտինգը՝ նրան գրելով նախընտրական ցուցակի հետին համարներում: Այնպես որ, այն ինչ որ տեղի ունեցավ Ավանի ընտրություններում, նորմալ էր, այն իմաստով, որ Ավանի բնակչությունն էլ համահունչ վերաբերմունք ցուցաբերեց «Ժառանգության» մոտեցմանը»:
Լրագրողը հետաքրքրվել էր, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են Ստեփան Սաֆարյանի պնդումներն այն մասին, որ մինչեւ 40 հազար դրամ ընտրակաշառք է բաժանվել այդ ընտրություններում, նաեւ ցանկանում էր իմանալ թե առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ինչքան ընտրակաշառք է բաժանելու: Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ Ավանում փող չի բաժանվել ու, որ ընդհանրապես, ՀՀԿ-ն նման ճանապարհով չի գնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև