Հատվածներ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի հետ հարցազրույցից
– Ի վերջո շաբաթներ առաջ մարզեր էիք այցելում, ապա այդ այցերն ամփոփելով ասացիք, որ ակտիվ հանրույթի 99.09 տոկոսը ցանկանում է, որ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, ստացվում է՝ հիասթափեցրիք ժողովրդին։
– Ո՞ր ժողովրդին ենք հիասթափեցնում, այդ ժողովրդի կարծիքն ո՞վ էր մոնիտորինգ արել որ։ Հնարավոր է, որ ժողովուրդը որոշակի տոկոսով ցանկանար, որ Ծառուկյանը թեկնածություն դնի, բայց մյուս կողմից մենք բոլորս էլ գիտենք, եւ դուք էլ մեզանից լավ գիտեք, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվելու թեկնածություն դնելու դեպքում: Ներքին անվտանգության խնդիր կա, ցնցումներ կարող են լինել, ծանր վիճակում կարող է երկիրը հայտնվել, այս պահին մենք ԼՂՀ հիմնախնդիր ունենք, խաղաղ կարգավորման խնդիր ունենք եւ չպետք է, ի վերջո, մտածենք միայն մեր կուսակցության, մեր շահի մասին, պետք է երկրի մասին էլ մտածել։
Կարդացեք նաև
– Պարոն Բագրատյան, գուցե Ձեզ համար տրամաբանական է Ծառուկյանի որոշումը, բայց, հաշվի առնելով վերջին իրադարձությունների տրամաբանությունը, շատերի համար է անակնկալ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը։
– Ծառուկյանը բազմիցս է հայտարարել, որ մենք պաշտոնների չենք ձգտում, եւ այս պահին ազգի շահը գերադասեցինք սեփական շահից, հիմա այդ մրցակցության արդյունքում չէր բացառվում, չէ՞, որ առանց այն էլ էս ճգնաժամի մեջ գտնվող երկիրը ցնցում ապրեր։ Դուք տեսե՞լ եք, որ ԲՀԿ-ի որեւէ հայտարարություն միտված լինի սրացումների, միտված լինի երկրում ապակայունության։ Չկա, չէ՞, նման հայտարարություն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»