Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական անձը կարող է ամիսներ շարունակ լռել՝ սպասելով Մեծն Ծառուկյանի որոշմանը, մյուսների մասին խոսելն անգամ ավելորդ է

Դեկտեմբեր 13,2012 12:04

Ամիսներ տեւած հոխորտանքներից, սպառնալիքներից, շանտաժից ու հակառակն ասողների հասցեին անզուսպ հայհոյանքից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրում։ Որքան զավեշտալի, նույնքան էլ ողբերգական իրավիճակում հայտնված այս ուժն ու իր առաջնորդ «արքան», պարզվեց, ոչ այնքան ուժ ու համարձակություն ունեն, որ մարտահրավեր նետեն գործող իշխանությանը, ոչ այնքան մաքուր են, որ չվախենան կոմպրոմատներից, ոչ էլ այնքան քաղաքական են, որ «շղթաներից բացի» ոչինչ չունենան եւ չվախենան ունեցածը կորցնելուց։ Բայց միեւնույն ժամանակ մի քանի ամիս զբաղեցրին ոչ միայն լրատվադաշտի ու հասարակության ուշադրությունը, այլեւ հիմնավորապես խանգարեցին ընդդիմադիր դաշտի ձեւավորմանն ու մյուս ուժերի կոնսոլիդացիային։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական անձը կարող է ամիսներ շարունակ լռել ու լռեցնել իր կողմնակիցներին՝ սպասելով Մեծն Ծառուկյանի որոշմանը, մյուսների մասին խոսելն անգամ ավելորդ է: Բոլոր նրանք, ովքեր ծրագրում էին առաջադրվել, կամ միավորվել եւ միասնական թեկնածու առաջադրել, ԲՀԿ որոշման պատանդն էին դարձել։ Բարեգործությամբ երկրի չքավոր հատվածի սիրտը գերած Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելուց շատ բան էր կախված, եւ այդ  սպասումն ինչ-որ տեղ բնական էր:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31