Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվագյանը 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրություններում գուցե առաջադրի իր թեկնածությունը։ Նա անցյալ տարի փորձել է մասնակցել Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին, բայց թույլ չեն տվել։ Անցած անգամ նախագահական ընտրություններում չառաջադրվելու փաստը Այվազյանը բացատրել է նրանով, որ իրականում ադրբեջանական իշխանությունը վախեցել է անգամ մեկ հայի անվտանգությունն ապահովել, դրա համար էլ մերժել են իր թեկնածությունը։
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք Գրիգորի Այվազյանի՝ Ադրբեջանի նախագահ առաջադրվելու ցանկությունը։ Առհասարակ, ի՞նչ ազդեցություն կունենա նրա առաջադրումը։
ՊԱՏԱՍԽԱՆ. Դե, իմ կարծիքով, ցանկացած շփում այս ոլորտում իրենց ավելի քաղաքակիրթ է դարձնում՝ լինեն դրանք մշակութային, քաղաքական, սպորտային, թե այլ, բայց հարցն այն է, թե ինչպես դա կարելի է անել մի երկրում, որտեղ տոտալ հայատյացություն է։ Կարծում եմ, որ Ադրբեջանը թույլ չի տա՝ Գրիգորի Այվազյանն առաջադրվի։
Կարդացեք նաև
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքը թող նորմալ համարի իր քայլը, ես ինչո՞ւ պետք է նորմալ համարեմ իր առաջադրվելը։ Մենք՝ հայերս, ոչ մի կերպ չենք վերաբերվում։ Մարդ է, ուզում է առաջադրվի, թող առաջադրվի: Եթե ինքն Ադրբեջանի քաղաքացի է եւ բավարարում է Ադրբեջանի օրենսգրքի ներկայացրած պահանջները, ուրեմն իր գործն է, թող առաջադրվի։ Մենք ի՞նչ կապ ունենք։ Ես ռասիստ չեմ, որ սկսեմ հայ ու ադրբեջանցուն բաներ ասել։
ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Բաներ կան, որ իմաստ էլ չունեն, որ ես մեկնաբանեմ։ Ես որեւէ կերպ չեմ վերաբերում այս ամենին, ակնհայտ է, որ կան մարդիկ, եւ ակնհայտ է, որ այդ մարդիկ ուղղորդում են այդ անձնավորությանը։ Չեմ կարող ասել, թե սա ինչ նպատակներ հետապնդող շոու է, բայց Հայաստանի համար ակնհայտորեն բացասական է այդ շոուի արդյունքը, որովհետեւ ստացվում է, որ ադրբեջանահայերը հանդես են գալիս այդ մարդու կերպարանքով կամ, ավելի շուտ, պաշտոնական քարոզչամեքենան այդ կերպ է ներկայացնում ադրբեջւսնահայերին։ Դա այդ քարոզչամեքենայի հերթական հանցանքն է ադրբեջանահայերի նկատմամբ։ Չգիտեմ՝ թույլ կտա Ադրբեջանը, որ նա առաջադրվի, թե ոչ, բայց դա հետաքրքիր էլ չէ։
ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ
ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար
Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»