ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը կուսակցական այն գործիչներից է, ովքեր պնդում էին, թե 2008թ. ստորագրված կոալիցիոն հուշագիրը շարունակում է մնալ ուժի մեջ, քանի դեռ կողմերը այլ հայտարարությամբ հանդես չեն եկել:
Հիշեցնենք, որ այդ հուշագրով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը պարտավորվում էին 2013թ. նախագահական ընտրություններում սատարել նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Երեկ ԲՀԿ-ն սրբագրեց իր մասնակցությունը կոալիցիոն հուշագրին՝ հիմա ի՞նչ կասեք, այսօր «Հենարան» մամուլի ակումբում Aravot.am-ի հարցին ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Այն, ինչ դուք ասացիք: Հիմա կա այլ իրավիճակ եւ մենք պետք է հաշվի նստենք դրա հետ»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ Հանրապետականում պատրաստվում են առանց որեւէ ըմբոստության հաշվի նստել նոր իրավիճակի հե՞տ: Պարոն Մինասյանը պատասխանեց, որ Հանրապետականում իրենց ծրագրում որեւէ մարտավարական եւ ռազմավարական փոփոխություն չեն պլանավորում այս առիթով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ