Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանին օլիգարխ համարու՞մ է»,- այս հարցը Արման Մուսինյանը որակեց որպես «ախմախ հարց»

Դեկտեմբեր 13,2012 11:13

Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ ասելիք առայժմ չունի, քանի դեռ քաղխորհուրդը չի ամփոփել իր քննարկումները։ Այլ թեմաներով հարցերը նույնպես՝ Զուրաբյանը խորհուրդ տվեց ուղղել ՀԱԿ խոսնակ Մուսինյանին։ Վերջինիս հետ փորձեցինք զրույց ծավալել քաղխորհրդի որոշումների հետ չառնչվող հարցերի շուրջ։

«ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանին օլիգարխ համարու՞մ է»,- մեր այս հարցը Արման Մուսինյանը որակեց որպես «ախմախ հարց», որը «Հայկական ժամանակին» սազական չէ։ ՀԱԿ մամլո խոսնակը «ախմախ հարց» համարեց նաեւ մեր մյուս հարցերը. «ՀԱԿ-ը ԲՀԿ-ին երկրում ստեղծված ամենաթողության համար պատասխանատու ճանաչու՞մ է» կամ «մարտի 1-2-ի դեպքերի մասնակցության մեջ ՀԱԿ-ը Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատասխանատու համարու՞մ է»։ Արման Մուսինյանի կարծիքով՝ նշված հարցերը «ախմախ հարցեր» են, որովհետեւ «ՀԱԿ դիրքորոշումը արդեն չորս տարի անփոփոխ է»։

Չնայած այդ դիրքորոշմանը վերաբերող հարցերը կոնկրետ հիմք ունեին, եւ դրա մասին հայտնեցինք նաեւ ՀԱԿ խոսնակին, այնուամենայնիվ, հարցազրույցն այդպես էլ չստացվեց։ Ինչպես մամլո խոսնակն ասաց՝ իրեն «սխալ հարցեր էինք ուղղում»։

Հիշեցնենք սակայն, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը դեկտեմբերի 4-ին տված իր ասուլիսում արել էր այդ «անփոփոխ» դիրքորոշումները կասկածի տակ դնող հայտարարություններ։ Պատասխանելով լրագրողների հարցերին, Զուրաբյանն ասել էր, որ երբ ԲՀԿ-ն աջակցել է իշխանական ռեժիմին, ՀԱԿ-ը նրան քննադատել է, իսկ հիմա, երբ ԲՀԿ-ն այլեւս այդ ռեժիմին մաս չի կազմում, «հակառակը՝ իր քայլերով օգնում է ՀԱԿ-ին իշխանության դեմ պայքարելու, ՀԱԿ-ի պահվածքն էլ է փոխվում»։ ՀԱԿ համակարգողն այդ ասուլիսում նաեւ ակնարկել էր, որ Փաստահավաք խմբի կողմից ապացուցված չէ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը մարտյան հայտնի դեպքերին։ Զուրաբյանը չէր հիշատակել այն մասին, որ Փաստահավաք խմբի չորրորդ զեկույցում դրա մասին հստակ տվյալներ կան։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31