Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեկ Կալինինգրադում Հայաստանի չորս բռնցքամարտիկներից երեքը հաղթանակ տարան

Դեկտեմբեր 13,2012 10:13


Կալինինգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 19-22 տարեկանների անդրանիկ առաջնության երկրորդ օրը, Հայաստանից պայքարի մեջ ներգրավվել են չորս բռնցքամարտիկներ, որոնցից երեքը պարտության են մատնել մրցակիցներին եւ միայն մեկն է անհաջողության մատնվել: 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը միավորներով զիջել է Էլվին Իսաեւին, Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) միավորների 17-12 առավելությամբ հաղթել է ուկրաինացի Նազար Կուրոտչին, Նարեկ Աբգարյանը (52 կգ)՝ բելառուսցի Դմիտրի Ստրիգելսկուն` 17-16, իսկ 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը՝ հունգարացի Ջոզեֆ Հերչեկին` 16-8:
Այսպիսով, երկու օրվա ընթացքում Հայաստանի հավաքականից պայքարից դուրս մնացել են երկուսը: Այսօր առաջին մենամարտերն են անցկացնելու 56 կգ քաշային Արամ Ավագյանը, որն ուժերը չափելու է բելառուսցի Դմիտրի Ժուկովի հետ, իսկ գերծանր՝ +91 կգ քաշային կարգում Արմեն Սիմոնյանի մրցակիցը լինելու է Գաբոր Օրբան (Հունգարիա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31