Այսօր բանակում սպանված զինծառայողների մայրերը Aravot.am-ի հետ զրույցում պատմում էին, որ իրենք, տեսնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը իրենց դիմումներին չի արձագանքում, դիմել են նաեւ նախագահի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին. «Դիմել ենք 2008-2009-ից սկսած: Մտածեցինք որպես ծնող՝ մեզ կհասկանա, կմիջամտի: Դիմել ենք, պատասխանել է, որ այդ գործերով ինքը չի զբաղվում: Ինչի՞, որովհետեւ ինքը տղա չունի՞: Որ զինվոր չունի, ինքը մայր չի՞: Թոռ ունի»:
Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի խոսքերով. «Սա խայտառակություն է, սա ցույց է տալիս, որ մենք պետություն չունենք, նախարար չունենք: Հայաստանի Հանրապետությունը չունի պաշտպանության նախարար: Ունի մի անձ, որն ամբողջապես ենթարկվում է Գագիկ Կոստանյանին եւ Աղվան Հովսեփյանին»: Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ նախատեց պաշտպանության նախարարին: Այս առնչությամբ ասոցիացիայի փորձագետն ասաց. «Բառերը շատ լավն են, բայց երբ փաստերն ուղարկում ենք իր աշխատակազմի ղեկավարին՝ քար լռություն է լինում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև