«Բոքս սքոր» պարբերականը Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մասին պատրաստած նյութում, ակումբի կազմի բոլոր բրազիլացիներին թվարկելուց և նրանց լավ որակները նշելուց հետո, գրում է.
«Հավատաք, թե չհավատաք, բայց այս բոլոր բրազիլացների մեջ կա մեկը, որը թերևս ամենաուժեղ ազդեցությունն ունի թիմի խաղի վրա, նա, որը թելադրում և ստեղծում է թիմի խաղը, հայ է: Հենրիխ Մխիթարյան` հարձակման ուղեղը, հրաշալի տեսողությամբ մարդը, նա միշտ գիտի, ինչ է պետք անել գնդակի հետ, երբեք այն երկար չի պահում իր մոտ»:
Նյութում, որում հեղինակը փորձում էր հասկանալ, արդյոք «Շախտյոր»-ը պատրաստ է եվրոպական ֆուտբոլային էլիտային միանալ, եզրահանգում է. «Սա առաջին տարին է, երբ Միրչա Լուչեսկուն և նրա խաղացողները ոչ -ոքի խաղալու համար հաշվարկներ չեն անում: Ում դեմ էլ խաղան, նրանք չեն համարվի հետնապահ: Նրանք կարող են մրցել ցանկացած թիմի դեմ, նրանք ապացուցել են դա»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև