Լրահոս
Օրվա լրահոսը

New York Times. Հայաստանում գտնվող սիրիահայերը կարոտում են իրենց տները

Դեկտեմբեր 12,2012 17:06

Հետխորհրդային այս երկրի նորաբաց «Կիլիկյան» դպրոցի դասագրքերը արաբերեն են, որոնք պատճենված են Սիրիայից բերված գրքերից: Ուսումնական ծրագիրը սիրիական է, ուսուցչի սեղանին դրված դրոշը Սիրիայինն է, և դասատուներն ու աշակերտները բոլորը սիրիացի են: Գրում է «Նյու Յորք թայմս» թերթը` Հայաստան գաղթած սիրիահայերի մասին:

«Նրանք, ովքեր գալիս են այստեղ, ուզում են հետ գնալ, – ասում է դպրոցի ուսուցիչ Նոռա Փիլիպոսյանը, որը ամռանն է Հալեպից եկել, – հայերենը մեր լեզուն է, բայց մեր մշակույթը սիրիականն է: Ծանր է այստեղ գալը»:

250 աշակերտ ունեցող«Կիլիկյան» դպրոցը ցույց է տալիս սիրիահայերի երկակի զգացումները` շատերը ուզում են վերադառնալ իրենց տները, նույնիսկ, եթե նրանց ներկայությունը իրենց պատմական հայրենիքում ողջունելի է. գրում է թերթը:

«Հայաստանը միշտ ասում էր` արի տուն: Նրանք միշտ մեզ խնդրում էին, որ հետ գանք, – ասել է մի տղամարդ, որը ներկայացել է Հարութ անունով և որը հաճախում է Երևանում բացված սիրիահայերի ակումբը , – անկեղծ եմ ասում, ես սիրում եմ Հայաստանը, բայց ես չէի լքի Սիրիան: Ես աղոթում եմ, որ հետ վերադառնամ»:

7-րդ դասարանցիներին հարցրել էին, թե ով է կարոտում Սիրիան, նրանք բոլորը պատասխանել էին. «Մենք»:

«Հալեպում, երբ տեսնում էի Հայաստանի դրոշը, ուզում էի գնալ այնտեղ, – ասել է 11-ամյա Վանան, – այստեղ, երբ տեսնում եմ Սիրիայի դրոշը, ես ուղղակի ուզում եմ տուն գնալ»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31