Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ կանի առավելագույնը, որպեսզի Վրաստանը ԱՊՀ վերադառնա և դրա համար նա նույնիսկ պատրաստ է ծնկի իջնել վրացական ղեկավարության դիմաց: Գրում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:
«Հունվարի 1-ից մենք ենք համանախագահելու ԱՊՀ-ում, մենք ձեզ (Վրաստանին) սպասում ենք: Ես կգամ ձեզ մոտ, ծնկի կիջնեմ ձեր առաջ, միայն թե ոչ հրպարակավ: Լավ, եթե կուզեք, հանուն դրա հրապարակայնորեն կիջնեմ ու առաջին քայլով կխնդրեմ ձեզ, որ վերադառնաք ԱՊՀ», – ասել է Բելառուսի նախագահը:
Ըստ նրա, Ռուսաստանը կողջունի ԱՊՀ նրանց վերադարձը. «Պետք է վերադառնալ ու այնտեղ մենք կգտնենք բոլոր խնդիրների լուծումները: Եթե իհարկե Վրաստանի քաղաքական գործիչներ ցանկանում են դա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ