Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը նորմալ է համարում, որ ԲՀԿ առաջնորդը կարող է առաջադրվելուց առաջ խորհրդակցել անգամ իր հնարավոր մրցակցի՝ Սերժ Սարգսյանի հետ։
«Անվտանգության խորհրդի անդամ է, խորհրդարանական ուժերից իր թվաքանակով համար երկրորդ ուժն է»,-ասում է նա։
Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի առաջադրվելու որոշումն ուշացնում է նաեւ Բրյուսել կատարած այցի թողած հասարակական արձագանքը, «թե սեփական նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափը որոշում են Բրյուսելում, ոչ թե երկրում՝ խորհրդակցելով սեփական ընտրողների հետ»։
Բացի դրանից՝ ինչո՞ւ է Ծառուկյանը ԱԺ ամբիոնը թողած՝ իշխանություններին քննադատում Բրյուսելում՝ եվրոպացի պաշտոնյաների առաջ՝,- տարակուսում է Հովհաննիսյանը։
Մանրամասները կարդացեք այստեղ: