Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը լուրջ ընտրության առջեւ է կանգնած.նա կողմնորոշվում է՝ ընդհանրապես շարունակե՞լ ըմբիշի կարիերան, իսկ եթե այո՝ Հայաստանի՞ հավաքականի կազմում:
Այս մասին այսօր Aravot.am-ին հայտնեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Իսկ ազատ ըմբշամարտի հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը տեղեկացրեց, որ մեր ընտրանու գերծանր քաշային Ռուսլան Բասիեւին ինքը հրաժեշտ է տվել, քանի որ մարզիկը Հայաստանի հավաքականի կազմում իրեն անհաջող է դրսեւորել՝ չկարողանալով Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ