44-ամյա տղամարդը Բըրբանկ (Կալիֆոռնիա) քաղաքի «Սթարբաքս»-ում մի բաժակ սուրճի պատճառով աչքի տակ կապտուկ է ստացել, հայտնել են ոստիկանությունից: Գրում է «Բըրբանկ լիդըր» թերթը:
Բախումը եղել է այն բանից հետո, երբ մի տղամարդ սխալմամբ վերցրել է ուրիշի խմիչքը: Մեկ այլ տղամարդ մոտեցելէ նրան և պնդել, որ սուրճն իրենն է: Կարճատև խոսակցությունից հետո տղամարդը, որը պնդում էր, որ սուրճն իրենն է, թողնում հեռանում է սուրճի խանութից ու քիչ անց վերադառնում մեկ այլ տղամարդու հետ: Այնուհետև երկու տղամարդիկ հրում ու խփում են մյուսին ու փախչում դեպքի վայրից` թողնելով զոհին` աչքի տակի կապտուկով:
«Թյուրիմացություն էր եղել, թե ում է պատկանում սուրճը, – ասել են ոստիկանությունից, – զոհը կարծում էր, որ իրեն է պատկանում»:
Կասկածյալները բնութագրվել են որպես 27-ամյա սևահեր հայեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ