Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյան. «Եվ այդ ամբողջ գործունեությունն իրականացվելու է մեր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ»

Դեկտեմբեր 11,2012 19:08

Նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ առաջնորդի դիրքորոշման վերաբերյալ հատկապես վերջին շրջանում մամուլում շատ գրվեց: Որոշ վերլուծաբաններ սեփական դատողություններն են անում, որոշ լրագրողներ փորձում են օր առաջ տեղեկություններ ձեռք բերել, և դա շատ նորմալ ու ողջունելի եմ համարում, քանի որ հայաստանցիներին շատ են հետաքրքրում քաղաքական իրադարձությունները և, որպես արդյունք, սեփական կյանքում որակական փոփոխությունները: Բայց արի ու տես, որ գոյություն ունեն մարդիք, որոնք խաղում են հանրության՝ իրազեկ լինելու իրավունքի հետ: Սեփական նեղ շահի կամ կոնկրետ իջեցված պատվերի շրջանակներում փորձում են ուղղորդել հանրային գիտակցությունը, ձևափոխում իրականությունն ու իրենց իսկ ստեղծածի վրա կառուցում կեղծ վերլուծություններ:

Ցանկացած դեպքում, ցանկացած քաղաքական իրադարձությանը կամ գործընթացին մասնակցելու ոչ ԲՀԿ-ն ոչ էլ ԲՀԿ նախագահը չեն առաջնորդվել դիրքեր կամ պաշտոններ զբաղեցնելու ‹‹գերնպատակով››: Հարյուր հազար անգամ ասել ենք՝ մենք ունենք միայն մեկ խնդիր՝ երկրում վիճակ փոխելու, մարդկանց կյանքը բարելավելու, զարգացող ու ամուր Հայաստան կառուցելու: Այսինքն մեր ակնկալիքները, ցանկությունները, պահանջները համակարգային փոփոխություններն են, ոչ թե որևէ պաշտոն կամ պաշտոններ: Ոչ ոք, ոչ մի անգամ ոչ մի ուրիշ խոսք մեզնից չի լսել: Իսկ նրանք, ովքեր իրենց ենթադրություններում անցնում են բոլոր սահմաններն ու ակնհայտորեն ծառայում են ամեն բան քայքայելու նպատակ դրած, երևի թե ոչ միայն ներքին, այլև արտաքին ուժերին, որոնք փորձում են ստիպել մեզ սեփական անհիմն, կեղծ և սուտ իբր վերլուծություններով կատարել այս կամ այն գործողությունը, պետք է լավ իմանան, որ ոչ մի պրովոկացիայի չենք ենթարկվելու՝ ԲՀԿ-ն միշտ աշխատելու է հանուն ժողովրդի բարեկեցության, առջևում ընկած երկար ճանապարհին քայլ առ քայլ իրականացնելու է երկրի ու քաղաքացիների շահերից բխող գործողություններ: Եվ այդ ամբողջ գործունեությունն իրականացվելու է մեր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այս տողերի վրա հատուկ հրավիրում եմ որոշ կայքերի կամ կոնկրետ կայքի տերերի ու իրական տերերի ուշադրությունը: Խանդը, նախանձը ու արտաքին պատվերները չեն օգնի ձեզ մեր քայլերի կամ հանրային գիտակցության վրա ազդելու գործում: Հատկապես սա վերաբերում է մանր դասալիքներին ու բարոյական բավարար միավորներ չվաստակած ուղղակիորեն զուլալ ջուր պղտորող մարդկանց:

ԲՀԿ խոսնակ

ԱԺ պատգամավոր

Տ. Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31