Երբ Վարդան Գրիգորյանը տասը տարեկան էր, միակ գրքերը, որ նա ուներ` ռուս գրականության հայերեն թարգմանություններն էին: Գրում է «Ռաշա բիյոնդ հեդլայնս» թերթը` հայազգի գիտնական, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահի մասին, որին շնորհվել է Վուդրո Վիսոնի անվան մրցանակը` ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների և ռուսական կրթությանը նրա շարունակական աջակցության համար: «Ռուս գրականությունը մեծ տպավորություն է գործել», – ասել է Գրիգորյանը Վաշինգտոնում մրցանակը ստանալիս, – «ռուս մտավորականությունը նույնպես մեծ տպավորություն է թողել ինձ վրա»:
«Մի պահ ինձ թվաց Հոլիվուդում եմ», – ասել է նա Գրանդ Հըյաթ հյուրանոցի ամբիոնից, – «Ես Ռուսաստանով տարված չեմ, որովհետև ես տարված չեմ ռուսներով… այժմ նրանց հերթն է իրենց երկիրը վերակառուցելու: Ես պատիվ եմ ունեցել ճանաչելու Ջորջ Քեննանին (ԱՄՆ քաղ. գործիչ), որը գիտեր, թե ինչպես է պետք հակադրվել առանց ոչնչացնելու: Հզոր Ռուսաստան չի նշանակում թույլ ԱՄՆ»:
Վարդան Գրիգորյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, հայկական ընտանիքում: Նա սովորել է Լիբանանի համալսարանում, իսկ 1956-ին ընդունվել Ստենֆորդի համալսարան, որտեղ 1964թ. նա ստացել է իր դոկտորոկան կոչումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ