Ամերիկացի նկարիչ Չաք Քլոուզը հսկայական դիմանկար է ստեղծել` սովորական վրձնի փոխարեն օգտագործելով միայն մարդկային մատնահետքեր: Դիմանկարի ստեղծման հարցում Քլոուզն օգտագործել է իր իսկ ստեղծած յուրահատուկ տեխնիկան, որը կայանում է հատուկ ներկի մեջ թաթախված մատնահետքերի պատկերը կտավին թողնելու մեջ: Քլոուզին հաջողվել է ճշգրտությամբ պատկերել կնոջ դեմքի յուրաքանչյուր կնճիռ: Թեև նա համարվում է ամենատաղանդավոր ամերիկացի նկարիչներից մեկը, իսկ նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ հեղինակավոր պատկերասրահներում, այնուամենայնիվ շատերը գտնում են, որ նրա գլուխգործոցը մատնահետքերով արված դիմանկարն է:
Հոլանդացի Յոհան Հյուբերսը 20 տարվա աշխատանքից հետո ստեղծել է պատմական Նոյան տապանի կրկնօրինակը: Տապանի արտաքին նմանությունից զատ, այն համապատասխանում է նաև բիբլիական տապանին` իր հսկայական չափերով: Հյուբերսն իր աշխատանքի ընթացքում օգտվել է «Ծննդոց գրքից» («Հին Կտակարանի» առաջին գիրքը)՝ հետևելով այն բոլոր հրամաններին, որոնք Աստված տվել է Նոյին։ «Կտակարանում» նշված չափումները վերածելով ժամանակակից չափման միավորների՝ նա կառուցել է 130 մ երկարությամբ, 29 մ լայնությամբ և 75 մ բարձրությամբ նավ։ Հյուբերսը տապան է տեղափոխել նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչների, որոնքպատրաստված են պլաստմասից: Տապանն այժմ գտնվում է Դոդրեխտ քաղաքի ափերի մոտ:
Աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Աննա Մանյանին «Օսկար» մրցանակի արժանացած ամենաառաջին իտալացի դերասանուհին է:
Նոր Զելանդիայում Մոնթի և Փորթեր անունով շները, հաջողությամբ հանձնելով վարորդական իրավունք ստանալու քննությունները, դարձել են աշխարհում առաջին վարորդ շները։
Անդրանիկ Ջալալյան