Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լին. ԱՄՆ դեսպանատունը «գրին քարտի» խաղարկությամբ չի նպաստում արտագաղթին

Դեկտեմբեր 11,2012 17:36

Այսօր ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը ներկայացրեց ԱՄՆ արտոնագրերին դիմելու գործընթացի մեջ տեղ գտած փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 17-ից: Հյուպատոսի փոխանցմամբ՝ նոր գործընթացը թույլ կտա արագացնել ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը: «Նոր ընթացակարգի շրջանակներում արտոնագրի համար դիմում ներկայացնողները այսուհետ կարող են դիմումի հետ կապված գումարը վճարել հեռախոսով (հեռախոսահամարի մասին կհայտարարվի հետագայում), առցանց` www.usvisa-info.com կայքում, կամ՝ վճարումը կատարել Արդշինինվեստ բանկում: Մուտքի արտոնագրի համար հարցազրույցի պայմանավորվածությունը եւս հնարավոր կլինի անվճար ձեռք բերել հեռախոսով, կամ ` www.usvisa-info.com կայքի միջոցով».-նշեց Ջորջ Լինը հավելելով, որ մինչեւ դեկտեմբերի 14-ը վճարումները կշարունակվեն կատարվել Հայէկոնոմբանկում:

Հյուպատոսը նաեւ հայտնեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Անկարայի ԱՄՆ դեսպանության ու Դուբայի ԱՄՆ հյուպատոսարանի հետ մեկտեղ, քննության են առնելու նաեւ Իրանի քաղաքացիների դիմումները:

Հյուպատոսը նաեւ հայտնեց, որ շաբաթական 3 օր ու օրական 70 հոգի դեսպանատանը հարցազրույց է անցնում: Ըստ նրա՝ այժմ 25 տոկոսով շատացրել են հարցազրույցների անցկացումը, որպեսզի մարդիկ երկար չսպասեն. «Դիմողների թիվը՝ մի քիչ ավելացել է, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ 10 տարի առաջ ավելի շատ էին դիմում՝ քան այսօր»:

ԱՄՆ դեսպանատունը նպաստում է արտագաղթին, թե ոչ, հարցին՝ հետեւյալ պատասխանը տվեց. «Այդ խաղարկությամբ, ԱՄՆ մեծ թվով մարդիկ են ներգաղթում ամբողջ աշխարհից եւ գրին քարտի խաղարկությամբ ներգաղթողները, ընդհանուր ներգաղթողների շատ քիչ մասն են կազմում: Հայաստանից՝ ԱՄՆ ներգաղթողների թիվը տարեկան 2000 հոգուց պակաս է լինում»:

Իսկ թե ինչ է նախատեսում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Սիրիայի քաղաքացիների համար, Ջորջ Լինը ասաց, որ առանձին բան չի նախատեսվում, եւ նրանց դիտարկում են այնպես, ինչպես ցանկացած այլ երկրի քաղաքացու՝ «նույն մոտեցումներն են ու նույն որոշումները»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31