Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանների ավտոմեքենան վթարի է ենթարկվել, դատը հետաձգվեց

Դեկտեմբեր 11,2012 17:33

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը շարունակվում է ավելի քան մեկ տարի եւ երեք ամիս:

Դատավարության դեկտեմբերի 11-ի նիստը նախ կես ժամով հետաձգվեց, որովհետեւ ամբաստանյալներից եւ պետական մեղադրողներից դատական նիստին ոչ ոք չէր ներկայացել:

Կես ժամ հետո վերսկսված նիստին ներկա էին նաեւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչները՝ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Բացակայում էին ամբաստանյալ 3 զինվորների պաշտպաններ Ազատ Շահբազյանը, Ալվարդ Մնացականյանը, գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբօղլյանը, ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը: Ամբաստանյալները հայտարարեցին, որ դատը կարող է կայանալ առանց իրենց պաշտպանների մասնակցության:

Դատավոր Սամվել Մարդանյանը հարցրեց պաշտպանների բացակայության պատճառների մասին: Ծովինար Նազարյանն ասաց, որ պաշտպաններ Հրանտ Գեւորգյանին եւ Լեւոն Պողոսյանին տեղափոխող մեքենան Աբովյան-Սեւան ճանապարհին, Բյուրեղավանի մոտ վթարի է ենթարկվել, պաշտպանները վնասվածքներ չեն ստացել, սակայն մեքենան ջարդվել է: Ծ. Նազարյանն ասաց, որ այդ մասին իրեն տեղեկացրել են պաշտպաններ Գեւորգյանը եւ Պողոսյանը:

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն առաջարկեց նիստը սկսել, որպեսզի ինքը ներկայացնի մի միջնորդություն: Դատավոր Ս. Մարդանյանն ասաց, որ ներկայումս միջնորդությունների ներկայացման եւ քննարկման փուլ է, եւ առանց պաշտպանների ներկայության դատ չի կարող կայանալ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 18-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31