Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավորի մեղադրանքներին

Դեկտեմբեր 11,2012 17:07

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի` 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Թրաֆիքինգի զոհերին պետական աջակցություն» ծրագրի մասին հայտարարության

Թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է երեք ուղղություններով, որոնցից մեկը թրաֆիքինգի զոհերին աջակցության կազմակերպումն է: Օգնությունը հիմնված է գոյություն ունեցող միջազգային չափանիշների վրա Հայաստանի հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների վրա և բխում է “Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին” ՄԱԿ-ի կոնվենցիայի, “Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին” ԵԽ կոնվենցիայի  և այլ միջազգային իրավական ակտերի պահանջներից:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի իշխանությունների կողմից ՄԱԿ-ի կոնվենցիայի չկատարումը կարող է հանգեցնել տնտեսական սանկցիաների երկրի նկատմամբ:

Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված քաղաքականությունն իրականացվել է երեք Ազգային ծրագրերով` 2004–2006թթ., 2007-2009թթ., 2010-2012թթ.: Ծրագրերի շարունակականությունն ապահովելու  է 2013-2015թթ. չորրորդ եռամյա Ազգային  ծրագիրը, որի մշակման աշխատանքմերը մոտենում են ավարտին:

ՀՀ պետական բյուջեից  ֆինասավորվող “Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում” ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և շարունակական է: Ծրագրի շրջանակներում զոհերին ցուցաբերվում է առաջնային օժանդակություն, կազմակերպվում են նրանց վերականգնողական աշխատանքները` բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն ու խորհրդատվություն տրամադրելու տեսքով, ինչը նախատեսվել է 2007-2009թթ. և 2010-2012թթ. Ազգային ծրագրերի միջոցառումների ժամանակացույցերում:

Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ» բարգործական կազմակերպության հետ, 2009 թվականից, համաֆինասավորման եղանակով` համաձայն կողմերի միջև ստորագրված պայմանագրի:

Նշված ժամանակահատվածում «ԱՄՔՈՐ» բարեգործական կազմակերպությունը դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ ապահովել է հիմնական ծախսերը և պետական բյուջեից օգտագործել է միայն կազմակերության տարածքի վարձակալության համար նախատեսված գումարը: Չօգտագործված գումարները ետ են վերադարձվել բյուջե:

Այսպես. 2009 թվականին ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 16,4 մլն դրամ  (չի օգտագործվել), 2010 թ-ին` 25,966.4 հազ. դրամ (օգտագործվել է 6. 072, 00), 2011-ին ` 32.874.00 (օգտագործվել է 6,624,000.0) և 2012թթ.` 6,624,000.0 (օգտագործվել է): 2013թ. ծրագրի համաֆինանսավորման գումարի չափը որոշվել է` նկատի ունենալով վերջին տարիների փաստացի ծախսերը:

Հարկ է նշել, որ «Ամքորը» 2012 թվականի մայիսին նամակով դիմել է նախարարություն` պայմանագրի համապատասխան տողում փոփոխություն կատարելու և ֆինանսավորման ներկայիս չափը կրկնապատկելու  մասին, սակայն 2013-2015թթ. ՄԺԾ ծախսերի ծրագրում ներկայացված հայտը չի հաստատվել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է թրաֆիկինգի զոհերին աջակցության ծրագիրը և առաջարկում կարծիք հայտ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31