Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկը սիրում էր, տղան՝ լռում. Մի սիրո պատմություն

Դեկտեմբեր 11,2012 17:33

Մարինեն սիրահարված էր իրենց դպրոցոմ սովորող տղաներից մեկին՝Հարությունին: Վերջինս իր քրոջ՝ Անիի համադասարանցին էր: Քրոջն այցելելու պատրվակով փորձում է շփվել ու ճանաչել տղային: Օրեցօր համակրանքը վերածվում է սիրո, սակայն անպատասխան զգացմունքը նրան միայն վիշտ է պատճառում. «Ես զգում էի, որ նա ինձ երեխու պես է վերաբերվում, մինչդեռ մեր տարիքային տարբերությունը ընդամենը մեկ տարի էր: Հարութը նկատում էր, որ ես իր հանդեպ անտարբեր չեմ, սակայն ոչ մի քայլ չէր անում»,-պատմում է 18-ամյա Լինան ու հավելում,-գոնե ուրիշին սիրեր, այդ ժամանակ կիմանայի, որ նրա սիրտը զբաղված է, և գուցե դա օգներ սրտիցս վանել նրան, սակայն այդպիսի բան չկա: Աղջիկն այնքան է տարվում տղայով, որ կարծես թե չի կարողանում թաքցնել զգացմունքները՝անընդհատ հետևում է նրան, ամենուր նրա մասին խոսում և փորձում ավելի շատ տեղեկություններ կորզել: Ոմանք արդեն սկսում են կասկածել, իսկ որոշ ժամանակ անց ամբողջ դպրոցը խոսում է այն մասին, որ աղջիկը խելագարվում է Հարությունի համար: Մարինեն կարծում է, որ բաբասանքների առիթը իր անզգուշությունն է եղել: Եվ քանի որ տղան դրան որևէ արձագանք չէր տվել՝ հակառակ իր սպասածին, աղջիկն ավելի է ընկճվում: Ասեկոսեների դեմն առնելու համար փորձում է անձամբ զրուցել տղայի հետ և հերքել ամեն բան: «Այնքան ծիծաղելի էր դրությունս, կանգնած էի նրա առաջ ու դողում էի: Ասացի՝սուտ ա, ես քեզ չեմ սիրում, չգիտեմ՝ ո՞վ ա հնարել, դրան մի հավատա»: Ի զարմանս Մարինեի՝ մի քանի օր հետո պարզվում է, որ այդ լուրերի հեղինակը հենց Հարությունն է: «Աշակերտները դեռ խոսում էին իմ մասին, մի օր չդիմացա և բղավեցի, թե որտեղից են լսել այդ ամենը: Մեծ մասն ասաց, որ Հարութն ինքն է գլուխ գովացել: Պարզապես ընկավ աչքիցս»,- պատմում է Մարինեն:
Քույրը խորհուրդ է տալիս այլևս չգալ իրենց դասարան, ավելին՝ հեռու մնալ նրանից: Անին բարկացած էր, սակայն փաստեր չունենալու պատճառով չի նախատում համադասարանցուն: «Հարութը նոր էր տեղափոխվել մեր դասարան, այնքան էլ լավ չէի ճանաչում նրան: Չէի ցանկանա, որ քույրս տանջվեր, բացի այդ՝ չէի ուզում ծաղրուծանակի առարկա դառնալ»,-ասում է Անին: Որոշ ժամանակ անց նա տեղեկացնում է քրոջը, որ Հարությունը հետաքրքրված է ուրիշ աղջկանով: «Դա վերջին հարվածն էր ինձ համար: Չնայած շատ էլ լավ եղավ: Մի քիչ տառապեցի ու հասկացա, որ բախտը պարզապես ժպտաց ինձ, երբ մեր ճանապարհները բաժանվեցին»,-ասում է Մարինեն: Աղջկիկը հետզհետե սկսում է սառել, քանի որ ամբողջովին նվիրվում է դասերին. շուտով պետք է հանձներ ավարտական և ընդունելության քննությունները: Խոսակցություններն էլ կարծես թե դադարում են: Սակայն, զգացմունքները երբեմն ճնշում են բանականաությունը: «Պատահում էր, որ լաց էի լինում: Ընկերուհուս հետ տարբեր պատրվակներով գնում էի նրանց փողոց՝ կապ չուներ, կտեսնեի, թե՝ չէ, պարզապես այդպես քիչ թե շատ հանգստանում էր հոգիս, իսկ եթե հանդիպում էի, երջանկությանս սահման չէր ունենում,-պատմում է Մարինեն ու հավելում,-նա ընկերուհի չուներ, բայց կար մի աղջիկ, ով իսկապես ընկած էր նրա ետևից: Նա կրկին մեր դպրոցից էր, սակայն լավ վարքի տեր չէր: Լիլիթի խոսքով ՝վերջին շրջանում, երբ ավելի քիչ է հետաքրքրվում տղայով, իսկ նրան հանդիպելիս չի ժպտում, նկատում է, որ Հարությունը ուրիշ հայացքով է իրեն նայում: Նույնիսկ ժպտում է բարևելիս, և զրույցի բռնվում: Մի անգամ էլ նա կանգնում է նրա ճանապարհին և ասում. «Լիլ ջան, ես ուզում եմ, որ մենք ավելի մոտիկից շփվենք»: Զարմանքից քար կտրած աղջիկը չի իմանում ինչ պատասխանի: «Նա սիրո մասին ոչինչ չասեց, բնականաբար ես մերժեցի, հետագայում մի անգամ ակնարկեց իր զգացմունքների մասին, իսկ մինչ այդ միայն խնդրում էր, որ շփվենք»: Աղջիկը խոստովանում է՝ սկզբում իրեն մեղադրում է, որ «չօգտվեց բախտի տրված հնարավորությունից», որի մասին այնքան էր երազել , սակայն մեկ տարի անց հպարտանում է իր համառությամբ: Տղան մի քանի անգամվա փորձերից հետո մեկընդմիշտ հանգիստ է թողնում նրան: «Իմացա, որ նա ուսումը չի շարունակել, հիմա չի աշխատում, թաղի «լավ» տղաների հետ խաղում ա ու խմում: Եթե հիմա մենք իրար հետ լինեինք, ես ավելի շատ կտանջվեի: Ավելի լավ ա ՝մի տարի հալումաշ լինեմ, քան ողջ կյանքս ողբամ»,-ասում է Մարինեն: Աղջիկն այժմ սովորում է Ճարտարապետական համալսարանում և գտել է իր երկրորդ կեսին:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31