11 դեկտեմբերի 2012, Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչները շնորհավորել են ԼՂՀ-ում սեփական պետական կարգավիճակը որոշելու համար անցկացված հանրաքվեի 21 եւ Սահմանադրության ընդունման 16 ամյակը:
Միաժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին եւ ներքին խնդիրները: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է ԼՂՀ հինախնդրի կարգավորման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության մոտեցումները: Խմբակցության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորություններով աջակցել ԼՂՀ-ի անկախ պետականության կայացման գործընթացին, ինչպես նաեւ՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայություն